Այս բնակարանների ընդհանուր մակերեսը 291քմ է: Առաստաղի բարձրությունը 3մ է (H=3մ): Նրանք տեղակայված են էկոշենքի վերջին երկու հարկերում: 1–ին հարկի մակերեսը 140քմ է: Հատակագծային կառուցվածքը նման է էկոշենքի մյուս բնակարաններին, ապահովված է երկկողմանի լուսավորությամբ, յուրաքանչյուր սենյակի մուտքը բացվում է նախասրահից, ունի 4 սանհանգույց: 2-րդ հարկի մակերեսը 151քմ է, ունի 2 մուտք՝ բնակարանից և շքամուտքից: Սանհանգույցները առանձին են, պատուհանները վիտրաժային են, իսկ շուրջը կանաչապատ տարածք է, ինչը հնարավորություն է տալիս բնակարանը վերածել ամառային հանգստի գոտու և աշխատանաքային լարված առօրյայից հետո երեկոն անցկացնել ՙՙբնության գրկումՙՙ՝ հիանալ մայրաքաղաքի գեղեցկությամբ:
1. Առանց ներքին հարդարման
2. Բազային ներքին հարդարմամբ
Նաև գնման հերթի մեջ առավելություն ցանկացողների համար առկա է վճարով գնման հայտի ամրագրման տարբերակը, որի համար պետք է վճարել ընտրված տարբերակի արժեքի 2%-ի չափով՝ 15 օրվա ընթացքում, այլապես հայտը անվերադարձ կներառվի անվճար հայտերի ցանկում: