«Էկոտուն» ընկերությունը
հիմնադրվել է 2016թ. և իր գործունեության նախնական փուլում զբաղվել է
նոր սերնդի շինանյութերի արտադրությամբ: Որոշ ժամանակ անց արդեն ուսումնասիրելով տվյալ
բնագավառի պահանջները և հաշվի առնելով ժամանակի թելադրանքը՝
ընկերությունը ընդլայնեց իր գործունեության ոլորտները և հայաստանյան շուկա ներմուծեց
շինարարական մի նոր ճյուղ՝ կանաչ ճարտարապետությունը: 2016թ–ից ընկերությունը սկսեց
կառուցել էկոտներ: Կարճ ժամանակահատվածում
էկոտները լայն տարածում գտան հասարակության մեջ, և արդեն պահանջարկ եղավ բազմաբնակարան էկոհամալիրների կառուցման: Ընդառաջ գնալով հասարակական պահանջին` ընկերությունը սկսեց
կառուցել բազմաբնակարան էկոշենքեր՝ ստեղծելով բարձր տեխնոլոգիական կառույցներ: Ներկայումս «Էկոտուն» ընկերությունը
զբաղվում է անշարժ գույքի կառուցապատմամբ և հանդիսանում է Հայաստանում նոր ճանաչում
ձեռք բերող շինարարական ճյուղի՝ էկոշինարարոության
հիմնադիրը: Էկոշինարարությունը Հայաստանում դեռևս գտնվում է իր զարգացման վաղ շրջանում,
սակայն բարձր տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ այն աստիճանաբար մեծանում է, և արդեն
ժամանակի պարտադրանքով ավանդական շինարարությունը սկսում է իր տեղը զիջել էկոշինարարությանը: Բազմաթիվ ընտանիքներ արդեն երկար տարիներ է վայելում են էներգախնայող ու հարմարավետ տները: Աշխատում ենք հետզհետե ընդլայնել էներգախնայող տների կառուցումը: «Էկոտուն» ընկերության նպատակն է ստեղծել էկոլագիապես մաքուր թաղամասեր, կառուցել ավելի էնեգախնայող ու ժամանակի պահանջներին համապատասխան շենքեր և այդ գործընթացի մեջ ներգրավել հասարակության ավելի լայն շերտի՝ ստղեծելով ավելի բարեկեցիկ պետություն: