«Էկոտուն» ընկերությունը ներկայացնում է
իր նոր նախագիծը՝ վերջին սերնդի
բազմաբնակարան էկոշենքերը՝ արևային էլեկտրաէներգիայի հասանելիությամբ:
Բազմաբնակարան այս համալիրը կառուցվելու է՝ հաշվի առնելով սեյսմակայունության անհրաժեշտ բոլոր պահանջները և միաժամանակ առանձնանալու է իր
ճարտարապետական և դիզայներական յուրահատուկ լուծումներով: Ավանդական շինարարության համեմատ՝ ճարտարապետական, դիզայներական աննախադեպ արտաքին լուծումներից բացի՝ հաշվարկված են օրինակ
էկոշենքերի կամ կանաչ ճարտարապետության տնտեսական օգուտները: Էներգախնայողություն են ապահովում շենքերի չհրկիզվող, էկոլոգիապես մաքուր ջերմամեկուսիչ թաղանթները՝ նվազագույնի հասցնելով ջերմային կորուստները: Էկոշենքերը նաև հոսանքի և ջրի պահուստային պաշարներ կունենան, ինչի շնորհիվ ավելի կբարձրանա նրանց ավտոնոմության աստիճանը:
Շենքերը նախագծված են սեյսմիկ,
ճարտարապետական և անվտանգության նորմերի պահպանմամբ,
կապահովվեն անվտանգության և հակահրդեհային համակարգերով:
Բնակարան ձեռք բերելու և հետագայում գնային տատանումներից խուսափելու համար պետք է ներկայացնել գնման հայտ: Իսկ հետագա գործընթացի համար մեր կամ գործընկեր բանկի աշխատակիցը կապ կհաստատի Ձեզ հետ։ Էկոշենքերի մեկնարկը տրվելու է
Արաբկիր՝ 📍(Գրիբոյեդով և Արղության փողոցների հատվածից), Նոր Մալաթիա՝
Լենինգրադյան, 📍Մոնթե Մելքոնյան փողոց և Նոյ թաղամասից: Այս պահին պրոեկտը շինարարական թույլտվությունների և հարակից այլ փաստաթղթերի ստացման փուլում է: