Ինչի՞ց են պատրաստվում էկոբլոկները

«Էկոտուն» ընկերության կողմից կառուցապատվող Էկոշենքերի, էկոտների, բոլոր տիպի շինությունների համար օգտագործվում է սեփական արտադրության էներգախնայող և էկոլոգիապես մաքուր շինանյութ: Բարձր ջերմամեկուսացման, ձայնակլանման, և հարվածակլանման հատկությունների շնորհիվ շինարարության մեջ անփոխարինելի է էկոբլոկների օգտագործումը: Մեր էկոբլոկների հիմնական բաղադրիչը այլ եղանակով փքեցված պեռլիտն է, ինչի արդյունքում պահպանվում է պեռլիտի սկզբնական ամրության զգալի մասը: Փքեցումը կատարվում է ոչ ավանդական եղանակով` արդյունքում ծակոտիներն մոտ 50 անգամ ավելի մանր են ստացվում, մոտ 90%-ը մնում է փակ՝ ապահովելով առավելագույն ջերմա-ձայնամեկուսացում: Իսկ բնական քարերից պատրաստված արտաքին ֆասադային մակերեսը պատված է պաշտպանիչ հավելանյութերով, ծառայում է երկար տարիներ` պահպանելով  վառ գույներն ու արտաքին տեսքը:

Էկոպատերի վերջնական հաստությունը կազմում է 21սմ ±3սմ, որը ապահովում է բարձր ձայնա-ջերմամեկուսացում: Պատերի շարքերը կառուցվում են շատ արագ՝ չափերի և անկյունների ճշգրտության շնորհիվ: Բազմաթիվ փորձարկումները ցույց են տվել, որ էկոբլոկների օգտագործումը շինարարության մեջ, բարձրացնում է շենքերի և այլ շինությունների սեյսմակայունությունը մի քանի բալով:

Ֆասադային էկոբլոկները շարելուց ֆիքսվում են ՄԴՖ-ի համար նախատեսված սոսնձով, որից հետո լցոնվում են շարի բետոնով:

Էկոպատերի առանձնահատկությունները

  1. Էկոպատերը տան մեջ ապահովում են հարմարավետ միկրոկլիմա:
  2. Շարելու համար հարկավոր չեն "խառաչոներ", շարը իրականացվում է ուղիղ շենքի ներսից:
  3. Էկոբլոկների արտադրության համար օգտագործվող` առանց որևէ քիմիական հավելումների, էկոլոգիապես մաքուր հումքը, պահպանում է բնական վառ գույներն ու ֆիզիկական հատկությունները տասնյակ տարիներ:
  4. Բնական հակասնկային և հակառադիացիոն հատկությունների շնորհիվ, էկոբլոկների օգտագործումը անփոխարինելի է էկոտների կառուցման մեջ:
  5. Բարձր ձայնակլանման, ջերմամեկուսացման և հարվածակլանման հատկությունները տալիս են կիրառման լայն ասպարեզ:

Ֆասադային էկոպատերի շարի և նյութածախսի հաշվարկ

  1քմ արտաքին պատին անհրաժեշտ է ֏/քմ
 11քմ ֆասադային էկոբլոկ9000֏
 21քմ ներքնապատման էկոբլոկ4500֏
 31քմ ամրանային ցանց500֏
 4 0,07խմ բետոն (1խմ բետոնը =14քմ  լցոնում 7սմ հաս.)1500֏
 1քմ երկտակ լցոնումով շար4500֏
 6 Վերադիր ծախսեր7000֏
 Վերջնական 1քմ էկոպատի արժեքը կազմում է 
 27000֏

Էկոբլոկները հանդիսանում են հրաշալի լուծում` որակյալ  շինարարության համար

Էկոբլոկների ֆասադային շերտը կազմում է 0,5սմ-ից մինչև 2սմ՝ կախված ձևից և տեսակից: Ֆասադային շերտը ստացվում է աղացած բնական գունավոր քարերից՝ մարմարից, տուֆի տեսակներից, բազալտից, ֆելզիտից և այլ բազմաթիվ քարատեսակներից: Օգտագործելով այս արտադրանքը, ստանում եք ջերմամեկուսացված, ձայնամեկուսացված և այլ բազմաթիվ օգտակար հատկություններով օժտված արժեքավոր և բարձրակարգ երեսպատում:

Cart

Cart is empty.