Երկու քայլ «Դասական Էկոտուն» պատվիրելու համար
Գնառաջարկի մեջ ներառված է
Գնի մեջ ներառված է նախագծային, փաստաթղթային բոլոր աշխատանքները, արևային հոսանքի պանելները: Նախագծումն իրականացվում է ընկերության կողմից՝ հողի դիրքին և պատվիրատուի նախասիրությոններին համապատասխան: Տրամադրվում է էկոտան նախնական 3D մոդելը: Տեղադրվում է արևային էներգիայի ֆոտովոլտային մարտկոցներ, որի գինը ևս ներառված է ընդհանուր գնի մեջ: Կախված էկոտան հարկերից և ընտրված տարբերակից՝ շինարարությունն ավարտվում է 1-4 ամսում: Անկախ տեսակից՝ էկոտունը գնորդին է հանձնվում արտաքինից ամբողջովին ավարտուն վիճակում՝ ցանկության դեպքում նաև ներքին հարդարմամբ՝ երեսպատված, դռներն ու պատուհանները տեղադրված, կոմունիկացիոն միացումները՝ կոյուղի, հոսանք, ջուր կատարված: Կոմունիկացիոն միացումները 30գծ/մ-ից ավելիի դեպքում` կատարում Է հավելավճարով:
Ուշադրություն!!!
- ''Իմ Էկոտուն'' փաթեթները ֆիքսված չեն, կազմված են ստատիստիկ տվյալներից, նախատեսված են Ձեզ հեշտ կողմնորոշելու համար՝ էկոտուն պատվիրելու հարցում.
- Պատրաստի բոլոր Էկոտները վաճառվել են, կարող եք պատվիրել նորը՝ ցանկացած տեսքով և դիզայնով, սկսած 80քմ- ից.
- Արևային հոսանքի պանելները ներառված են գնի մեջ.
- Գազաֆիկացում չի կատարվելու.
- "Իմ էկոտուն" փաթեթներում նշված հիփոթեքային ամսավճարը ներկայացված է էկոտան արժեքի 30% կանխավճար վճարելուց հետո՝ մնացած 70%-ի համար, տարեկան 11% տոկոսադրույքով.
- Հողատարածքի գինը ներառված չէ էկոտան արժեքի մեջ.
- Մեր կողմից առաջարկվող հողատարածքները սպառվել են, էկոտուն կարող եք պատվիրել ՀՀ ողջ տարածքով: