ՎԵՐՋԻՆ ՍԵՐՆԴԻ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ⚡️ԷԿՈՏՆԵՐ

«Էկոտան» նոր նախագիծը վերջին սերնդի էկոտների բազմաբնակարան համալիր է: Կառուցապատման 1-ին փուլը նախատեսում է 26 հատ էկոշենք, մոտ 3000 բնակարան: Բնակարանների հատակագծային լուծումները տրված են հաշվի առնելով ժամանակակից և հարմարավետ ապրելակերպին բնորոշ բոլոր պահանջները, ունեն նաև անհրաժեշտ ճկունություն՝ հարմարեցվելու յուրաքանչյուր գնորդին: Էկոշենքերը բաղկացած են արտաքին ջերմամեկուսացված պատերից, և կրող սեյսմակայուն երկաթբետոնյա միաձույլ կոնստրուկցիայից։ Ամբողջովին երեսապատված են կարծրեցրած արևային հոսանքի մարտկոցներով: Միջհարկային ծածկը իրենից ներկայացնոմ է միաձույլ երկաթբետոնե զանգված: Շենքերում ջեռուցման, հովացման, օդափոխության և ջրամատակարարման մեջ կիրառվում են ներկայիս առաջատար էներգախնայող տեխնոլոգիաները: Բնակարանների ջեռուցման և հովացման համակարգը ապահովում է բարձր էլեկտրախնայողություն ունեցող (SCOP-ի մինչև 4-ի հասնող) ջերմային պոմպերը, որոնք քողարկված են շենքի արտաքին պատերի մեջ: Շենքը ջերմամեկուսացման նպատակով դրսից ամբողջովին պատված է ջերմամեկուսացման բարձր գործակից ունեցող չհրկիզվող բազալտի բամբակով: Ինֆրակարմիր ճառագայթները անդրադարձնող և բուֆերացնող հատկությամբ պատուհանները ևս նպաստելու են ձայնամեկուսացմանը և էներգախնայմանը:

  • Համալիրների բակային տարածքները կունենան զբոսանքի կանաչապատ տարածքներ և լուսային էֆեկտներով չոր շատրվաններ:
  • Ամեն Էկոշենք սեփական կարիքների համար արևից տարեկան արտադրելու է մինչև 2մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա:
  • Շենքերը նախագծված են  սեյսմիկ, ճարտարապետական և անվտանգության բոլոր նորմերի խստագույն պահպանմամբ:
  • Բոլոր շենքերում տեղադրված են էներգախնայող, ռեկուպերատիվ, ներկայումս շուկայում ամենաապահով 2 վերելակ՝ փոքր և մեծ:
  • Ապահովված են ռեզերվային ջրով և հոսանքով. շենքը ունի ավտոնոմության բարձր աստիճան:
  • Չհրկիզվող, էկոլոգիապես մաքուր ջերմամեկուսիչ թաղանթի շնորհիվ շենքը էներգախնայող է:
  • Շենքերում ներդրված է անվտանգության և հակահրդեհային համակարգ:
  • Ներդրված է ջեռուցման և հովացման էներգախնայող անհատական համակարգ:
  • Էկոշենքերի արևի նկատմամբ հատուկ դասավորվածության և նախագծի առանձնահատկությունների շնորհիվ բոլոր բնակարանները արևկող են, պատուհանները նայում են կամ արևելք, կամ արևմուտք, կամ  արևմուտք արևելք:
  • Շենքի վերջին հարկը և տանիքը միացված են իրար և բաժանված՝ երկհարկանի 5-6  սենյականոց, 251քմ-ից 308քմ մակերեսներով պենտհաուսների։
  • Շենքի արտադրած էլեկտրաեներգիան անվճար բաժանվելու է բնակարաններին՝ ըստ մակերեսի համարժեքության:
  • Շենքերի դիզայնը առանձնանում է գույնային և լուսային էֆեկտներով:
  • Բնակարան ձեռք բերելու և հետագայում գնային տատանումներից խուսափելու համար պետք է ներկայացնել գնման հայտ: Հայտի համարը Էլ-փոստին չստանալու դեպքում  խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ: Իսկ հետագա գործընթացի համար մեր կամ գործընկեր բանկի աշխատակիցը կապ կհաստատի Ձեզ հետ։
  • Էկոշենքերի ընդհանուր սպասարկումը իրականացնելու է «Էկոտուն» ՍՊԸ-ն: Սպասարկման վճարը քմ-ի համար ամսեկան 150֏ է, որի մեջ ներառված է՝ անվճար արևային հոսանքի հասանելիություն, հասարակական գոտու սպասարկում, ընդհանուր անվտանգության ապահովում, վերելակների սպասարկում: Հուսով ենք, որ այս շենքերի կառուցումը կնպաստի նմանօրինակ այլ շինարարական նախագծերի իրականացմանը ևս, և ավելի շատ կկառուցվեն էներգախնայող շենքեր և շինություններ:
  • Այս պահին պրոեկտը շինարարական թույլտվությունների և հարակից այլ փաստաթղթերի ստացման փուլում է:
  •  Էկոշենքերի մեկնարկը տրվելու է Արաբկիր` 📍Գրիբոյեդով, Արղության փողոցներից: 

Արաբկիր` 📍Գրիբոյեդով, Արղության փողոցներից
Արաբկիր` 📍Գրիբոյեդով, Արղության փողոցներից
ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
  1. Ներկայացնել գնման հայտ,
  2. Վարկունակության ստուգում,
  3. Վաճառքի մեկնարկից հետո կուղարկվի գաղտնաբառը՝ շենքի, հարկի և դիրքի ընտրության համար,
  4. Պայմանագրի կնքում,
  • HSBC բանկ, 10% կանխավճար, 20 տարի մարման ժամկետ, 11% տարեկան տոկոսադրույք, եկամտահարկի վերադարձ,
  • Տարաժամկետ հավասարաչափ մարումներով, 3-5 տարի մարման ժամկետ, 30%-77% կանխավճար,  0% տարեկան,
  • Գները` ~ $65000 - $174000 (1քմ~$1250-$1440),

Cart

Cart is empty.