Բնակարանի գնով կարող եք ձեռք բերել գեղեցիկ և հետաքրքիր լուծումներով Էկոտուն-առանձնատուն: Մենք նախագծում ու կառուցում ենք միջազգային չափանիշներին համապատասխան էկոտներ՝ պարզ լուծումներով, մինիմալիստական ոճով, էներգախնայող, էկոլոգիապես մաքուր, բարձրահարկ շենքերի երկարակեցության ստանդարտներով՝ միջինը 100 տարի ժամկետով:
Էկոտները մեծ ճանաչում ունեն մեր երկրում: Մենք մեր սպառողների համար ապահովում ենք բարձր որակ, խնայողություն ծախսերում, հասանելիություն, անվտանգություն:
Ներքին հարդարումը ?
Նեքին հարդարմամբ Էկոտունը իր մեջ ներառում է. երեսպատված հատակ (պրեսգրանիտով, կերամոգրանիտով կամ լամինատով), սալիկապատված սանհանգույց,
սանտեխնիկա, դեկորատիվ կամ կախովի առաստաղ, ջեռուցման համակարգ՝ տաքացվող հատակներ
կամ ջեռուցման մարտկոցներ՝ ջեռուցման կաթսայով:Օգտագործվող բոլոր նյութերն ընտրվում են «Էկոտուն»
ընկերության ապրանքատեսականուց, սակայն կարող են փոխարինվել գնորդի տրամադրած նյութերով՝ գնային տարբերության փոխհատուցմամբ: