Բազմաբնակարան էկոշենքերից բացի՝ «Էկոտուն» ՍՊԸ-ն կառուցում է արևային սմարթ էկոտներ: Էկոտները կառուցվում են երկաթբետոնե մոնոլիտ կոնստրուկցիայով, որոնց 0-նիշը` հատակը 0,6-1 մետր հողից բարձր է լինում: Էկոպատերը՝ 21 սմ հաստությամբ՝ բաղկացած երեք շերտից (արտաքին ֆասադային էկոբլոկ՝ 7սմ, երկաթբետոնե միջուկ՝ 7 սմ, ներքնապատման էկոբլոկ՝ 7 սմ): Վերջիններս էլ փքեցված պեռլիտից են և պահպանում են պեռլիտի սկզբանական ամրության զգալի մասը: Էկոպատերը բարձր ձայնա-ջերմամեկուսացում են ապահովում: Պատերի արտաքին ֆասադային մակերեսն աղացած բնական գունավոր քարերից է ստացվում՝ մարմարից, տուֆի տեսակներից, բազալտից, ֆելզիտից, և բազմաթիվ այլ քարատեսակներից՝ հավելված պաշտպանիչ հավելանյութով: Էկոբլոկները պահպանում են բնական վառ գույները և ֆիզիկական հատկությունները՝ տասնյակ տարիներ:
էկոտները խնայում են թե՛ ամռանը, թե՛ ձմռանը
Բոլորս գիտենք, թե ինչքան գումարներ են վճարվում ձմռանը տան ջեռուցման և ամռանը տան հովացման համար: Էկոտները կրճատում են այդ ծախսերը եռակի անգամ։ Բազմաթիվ փորձարկումները էներգախնայողության վառ ապացույցն են:
Պատվիրեք Էկոտուն և ազատվեք՝